Ծրագիրն իր առաջին քայլերը կատարեց` ընտրելով նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունները` հիմվելով “Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման համակրգի ռազմավարության” և Գործողությունների պլանի վրա, ինչպես նաև օգտագործելով աշխատաշուկայի վերլուծության արդյունքները, տնտեսական զարգացման միտումները և աղքատամետ քաղաքականության մոտեցումները:
Հաջորդ փուլը ընտրված ուսումնարանների պոտենցիալի և կարիքների գնահատումն էր: Գնահատվեցին գոյություն ունեցող ենթակառույցները, դիրքը, պոտենցիալ շահառուների թիվը, ղեկավար մարմինները, դոնորների առկայությունը, զարգացման ծրագրերի առկայությունը, և այլն, որից հետո բոլոր գործողությունները ուղղվեցին դեպի շոշափելի արդյունքներ ձեռքբերմանը:
Ծրագրում նախատեսված է ընդգրկել 4 նախնական և միջին մասնագիտական հաստատություններ: Ընտրված հաստատություններում նախատեսված է կատարել կաիքների և ներուժի գնահատում, հագեցնել այդ հաստատությունները սարքավորումներով, մշակել ընտրված յուրաքանչյուր մասնագիտության ուսումնամեթոդական ծրագրերը, տպագրել նոր ուսումնական նյութեր, ծրագրեր, դասագրքեր և ձեռնարկներ, ինչպես նաև վերապատրաստել դասախոսներին նոր ծրագրերին համապատասխան:
Ծրագրում ընգրկված 4 մասնագիտությունների ընտրության ժամանակ հաշվի են առնվել աշխատանքի շուկայի պահանջարկի զարգացման միտումները: Դրա հետևանքով ընտրվել են առավելագույն պահանջարկ ունեցող 4 հետևյալ մասնագիտությունները`
ՄԱԶԾ “Օժանդակում նախնական և միջին մասմագիտական կրթական համակարգի բարեփոխումներին” ծրագիրը իրականացվում է 2 հիմանական բաղադրիչների միջոցով`
Բաղադրիչ 1: Բարելավել ընտրված նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների պայմանները և ապահովել համապատասխան սարքավորումներով
Բաղադրիչ 2: Աղքատները և սոցիալապես ամենաանապահովները ձեռք կբերեն նորագույն մեթոդներով կրթություն ստանալու հնարավորություն, ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ և արհեստագործական կրթություն` նոր աշխատանք ձեռք բերելու կամ սեփական բիզնեսը ստեղծելու նկատառումներով:
Առ այսօր, ծրագիրը նախաձեռնել է հինգ ընտրված քոլեջների վերանորոգումը և վերազինումը, ինչպես նաև կաթսայատան կառուցումը, ընդանուր ջեռուցման անցկացումը, տանիքների վերանորոգումը, կրթական կահույքի, համակարգչային և լաբորատոր սարքավորումների ձեռքբերումը: Երկրորդ բաղադրիչի շրջանակներում ծրագիրը նախաձեռնել է մի շարք նորմատիվ փաստաթղթերի մշակում: Դրանց մեջ են մտնում Կարողությունների վրա հիմնված որակավորման չափանիշները իրենց համապատասխան մոդուլային ծրագրերի հետ:
© 2011 ՄԶԱԾ Հայաստան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Վեբկայքը` Կարեն Բաղդասարյան



