ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Բարձրացնել երիտասարդների աշխատանքային հնարավորությունները Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացման միջոցով:
Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին՚ ծրագիրը նպատակ ունի զարգացնելու նախնական և միջին մասնագիտական տեխնիկական կրթական համակարգը և աջակցել պետությանը ստեղծելու որակյալ ծրագրեր և լայնածավալ հնարավորություններ բոլոր քաղաքացիների համար` իրականացնելով վերապատրաստումներ, մշակելով դասապլաններ, կրթական փաստաթղթեր և դասագրքեր, ինչպես նաև վերազինելով նախնական և միջին մասնագիտական հաստատությունները ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով և հարմարություններով: