Որպեսզի հասցեագրվեն հեռավոր մարզերի ՄԿՈՒ հաստատությունների սարքավորումներով համալրման խնդիրը, ՄԱԶԾ ՄԿՈՒ Ծրագիրը ընդլայնում է իր անմիջական շահառուների ցանկը՝ Սպիտակի պետական քոլեջին տրամադրելով ժամանակակից ավտո-ուսուցման լաբորատորիա: Սպիտակի պետական քոլեջը, գտնվելով Լոռվա մարզում, բացառիկ հնարավորություն է ստանում իր ուսուցման գործնական պարապմունքները ավելի արդյունավետ և գրավիչ դարձնել թե ուսանողների թե ուսուցիչների համար: Գործնական դասաժամերը ցանկացած մասնագիտական ուսուցման համար կարևորագույն մասն են կազմում: Ուսումնական վարժությունների միջոցով փորձարկելով ավտո-սարքավորումները, ուսանողները հնարավորություն կունենան նաև գնահատվելու՝ գործնականում կիրառելով իրենց գիտելիքը:
Ագրո-վերամշակող արդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության մի շարք բարձր արդյունավետ և արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերից մեկը, որի ընդհանուր արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը կազմում է մոտ 30%: Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը հիմնականում իրականացվում խոշոր տնտեսվարող սուբյեկտների և գյուղական բնակչության կողմից, ովքեր և հիմնականում հանդես են գալիս, որպես մատակարարներ:
Այսօր Հայաստանը շեշտադրում է գյուղատնտեսության զարգացումը, որպես երկրի տնտեսության խթանող ոլորտներից մեկը: Այս տեսանկյունից ոլորտը կարիք ունի բանիմաց և հմուտ մասնագետների:
ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագիրը զերծ չի մնացել այդ ռազմավարական նպատակներից` անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը:
Modernization of the vocational education and training (VET) sector requires radical reforms, including modern teaching and assessment methods, introduction of modular, credit-based curricula and measures taken to build institutional and human capacity at both local (college) and central levels.
Աղքատության նվազեցումը և հիմնական սոցիալական և տնտեսական ծառայությունների հասանելիությունը հասարակության ամենախոցելի շերտերի համար` ՄԱԶԾ-ի առաջնային ոլորտներից է երկրում:
ՄԱԶԾ-ի ծրագրերից մեկը, որը գործում է սոցիալ-տնտեսական կառավարման ոլորտում, նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման/ՄԿՈՒ/ ծրագիրն է, որը նպաստում է ՄԿՈՒ ոլորտի ընթացիկ բարեփոխումներին և ուղղված է բարեփոխումների հիմնախնդիրներին , ինչպես նաև արձագանքում է ՄԿՈՒ ոլորտի մարտահրավերներին և զբաղվածության քաղաքականության ձևակերպմանն ու իրականացմանը:
ՄԱԶԾ և պետության միջև հաջող համագործակցության օրինակելի դեպքերից մեկն էլ հանդիսանում է Արտաշատի պետական քոլեջը: Այս քոլեջը, լինելով 12 բազմաֆունկցիոնալ ռեգիոնալ կրթական կենտրոններից մեկը, մեծապես օգտվում է պետության աջակցությունից, ինչպես նաև ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի կողմից իրականցվող նպատակային աջակցությունից: Քոլեջը ենթարկվել է լայնածավալ վերանորոգմանն ու տեխնիկական բարելավմանը, այդ թվում`գրասենյակային տարածքների և լաբորատորիաների նյութատեխնիկական վերազինմանը ամբողջ 2010 թ. ընթացքում:
Հայաստանի 12 տարածաշրջանային բազմաֆունկցիոնալ ՄԿՈՒ քոլեջները ստացան աստիճանաբար զարգացող ՄԿՈՒ հատվածի իրավիճակը բարելավելու ևս մեկ փորձ: Այս անգամ ՄԿՈՒ քոլեջներն ապահովվել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների սարքավորումներով, որոնք ներկայացված են լավագույն ապրանքանիշների կողմից և միջազգային շուկայում հայտնի են ինչպես "Դել" և "Քսեռոքս" ֆիրմաներ:
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ սեմինար մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հատվածի շահագրգիռ կողմերի համար, որի նպատակն էր ներկայացնել և քննարկել երկու հիմնական թեմա` "Հայաստանի ՄԿՈՒ հատվածի հաջողված փորձն ու բարելավման հնարավորությունները" և "Հայաստանում ՄԿՈՒ համակարգում էլեկտրոնային ուսուցման ներմուծման նպատակով կատարված հետազոտության հիմնական արդյունքները":
ՄԱԿ-ի մասնագիտական կրթություն և ուսուցում /ՄԿՈՒ/ ծրագիրը հյուընկալում է պ-ն Բիլ Սաթքլիֆին, որն անց է կացնում մի շարք աշխատանքային հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ` նպատակ ունենալով ձևավորել գնահատման համակարգը Հայաստանի ՄԿՈՒ հաստատությունների համար: Քննարկումները շահագրգիռ կողմերի հետ ներառում են բարձրաստիճան պաշտոնյաներ` Կրթության և գիտության նախարարությունից, Հավատարմագրման և լիցենզավորման ծառայությունների վարչությունից, "Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի"-ից (ՈԱԱԿ), Կրթության ազգային ինստիտուտից, այդ թվում` Մասնագիտական կրթության և ուսուցման Ազգային կենտրոնի և Հայաստանի առևտրաարդյունաբերկան պալատից: Մի շարք աշխատանքային հանդիպումներ տեղի են ունեցել ՄԿՈՒ դպրոցների տնօրինության հետ: Հանդիպումների ընթացքում տարվել է հետազոտական և վերլուծական լուրջ աշխատանք` ուղղված հիմնական առաջադրանքի իրականացմանը:
350 մասնագետների համար մասնագիտական կրթություն և ուսուցում /ՄԿՈՒ/ ստանալու արշավը` ուղղված ՄԿՈՒ ոլորտում մոդուլահեն ուսուցման ներդրմանը, հաջող ավարտ ունեցավ: Ուսուցման մասնակիցները լիակատար հասկացողություն և իմացություն ձեռք բերեցին կրթության մոդուլային համակարգի վերաբերյալ: Ուսուցման հաջորդ տրամաբանական փուլը լինելու է մոդուլային ուսուցման ոլորտում ձեռք բերված փորձի տարածումը մասնակիցների աշխատավայրերում` գործընկերների շրջանում, ինչը և կնպաստի ուսուցման նախկին համակարգից նոր համակարգի անցմանը` ապահովելով համապատասխանությունը կրթության պետական դասակարգման չափորոշիչներին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԶԾ <Մասնագիտական կրթություն և ուսուցում>/ՄԿՈՒ/ ծրագրի համատեղ ջանքերով հասարակության խոցելի շերտերի դրության բարելավմանն ուղղված ևս մեկ քայլ ձեռնարկվեց: Այն է` գրանցված գործազուրկների համար վերապատրաստման լայնածավալ դասընթացներ` հետագա աշխատանքի տեղավորմամբ:
ՄԱԶԾ-ի մասնագիտական կրթություն և ուսուցում /ՄԿՈՒ/ ծրագիրը շուտով սկսելու է լայնածավալ վերապատրաստումներ ՄԿՈՒ համակարգում ընդգրկված 350 դասախոսների համար` ներկայացնելով մոդուլային ուսուցման դերը և սկզբունքները: Երեք օր (18 ժամ) տևողությամբ վերապատրաստման ծրագիրը հասցեագրված է այն ՄԿՈՒ դասախոսներին, որոնք գալիք 2010-2011 ուսումնական տարում դասավանդումն իրականացնելու են կարողությունների վրա հիմնված որակավորման 61 չափորոշիչների /ԿՀՈՉ/, ինչպես նաև համապատասխան մոդուլային ծրագրերի հիման վրա:
Եկամուտների ստեղծման մոդելը մշակվել է Հայաստանի Հանրապետության արհեստագործական ուսումնարանների և քոլեջների համար` որպես գործիք, որը կնպաստի այդ ուսումնարանների ինքնաֆինանսավորման ձեռք բերմանը և արտաբյուջետային ֆինանսավորման ստեղծմանը կոմերցիոն բնույթ կրող կրթական միջոցառումների և նախաձեռնությունների ծավալման միջոցով: Մոդելն առաջարկում է զանազան սխեմաներ և մոտեցումներ, որոնք լիովին համապատասխանելով հայկական կրթական համակարգի գործող կառուցակարգին, միաժամանակ արտացոլում են եվրոպական ՄԿՈՒ համակարգի լավագույն փորձը: Մոդելը տպագրվել է հայերեն լեզվով և ներկայացնում է եկամուտների ստեղծման մեխանիզմների ներդրման առաջին փորձը ՄԿՈՒ համակարգում: Մոդելի մշակումն ու տպագրումը լիովին իրականացվել է ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի աջակցությամբ:
2010թ. ապրիլի 21-ին ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գերչևան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պրն. Մխիթար Մնացականյանը ստորագրեցին նամակ-համաձայնագիր գրանցված գործազուրկների համար մի շարք լայնամասշտաբ մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու և իրականացնելու մասին, հետագայում աշխատանքի տեղավորման նպատակով` շեշտը դնելով Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդների գործազրկության խնդրի վրա:
ՄԱԶԾ "Նախնական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում" /ՄԿՈՒ/ ծրագրի կողմից նախաձեռնված 10 փորձագետների մոդուլային ծրագրերի մշակման վերաբերյալ եռօրյա մասնագիտական վերապատրաստումները մոտեցան ավարտին: Վերապատրաստված փորձագետները այնուհետ պետք է մշակեն Կարողությունների վրա հիմնված որակավորման չափորոշիչներ /ԿՀՈՉ/: Փորձագետներին Կրթության ազգային ինստիտուտում ներկայացվեց մոդուլային ծրագրերի մշակման և դասավանդման հիմնական ուղղությունները և նպատակները:
ՄԱԶԾ "Նախնական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում" ծրագիրը, շարունակելով իր գործունեությունը Հայաստանում ՄԿՈՒ համակարգի բարեփոխման ոլորտում, ձեռնամուխ է եղել նաև աջակցելու ՄԿՈՒ հաստատություններին ֆինանսական կարողությունների զարգացման բնագավառում` նախաձեռնելով Լրացուցիչ եկամուտների ստեղծման /ԼԵՍ/ մոդելի ստեղծումը:
Վերջերս Արտաշատի և Վանաձորի պետական քոլեջները ստացան ժամանակակից լաբորատոր սարքավորումներ Իտալիայից` քոլեջներում մեկական կարի լաբորատորիա հիմնելու համար: Սարքավորումները ձեռք էին բերվել ՄԱԶԾ "Նախնական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում" ծրագրի շրջանակներում, որի նպատակներից մեկն է վերականգնել ՄԿՈՒ հաստատությունների ենթակառուցվածքները և զինել նրանց նորագույն լաբորատոր սարքավորումներով:
© 2011 ՄԶԱԾ Հայաստան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Վեբկայքը` Կարեն Բաղդասարյան



