ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ` ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպիտակի Պետական Քոլեջ՝ մասնագիտական կրթություն գործնական ուսուցման միջոցով

Հայաստանում տարածաշրջանային անհավասարությունը բավական ակնհայտ է և լավ փաստագրված: Մինչ մայրաքաղաք Երևանը բավականին առաջադեմ է, նույնը հնարավոր չէ ասել մարզերի՝  հատկապես հեռավոր մարզերի մասին: Հեռավոր շրջաններում չափազանց  դժվար է թե ուսուցիչների, և թե աշակերտների համար տեղեկանալ դասավանդվող առարկանների և մասնագիտացումների վերջին տեխնոլոգիական զարգացումներին: Այսօր ՄԿՈՒ ոլորտի բազմաթիվ հաստատություններում կրթական գործընթացի համար նախատեսված առկա նյութերն ու սարքավորումները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Որպեսզի հասցեագրվեն հեռավոր մարզերի ՄԿՈՒ հաստատությունների սարքավորումներով   համալրման խնդիրը, ՄԱԶԾ ՄԿՈՒ Ծրագիրը ընդլայնում է իր անմիջական շահառուների ցանկը՝ Սպիտակի պետական քոլեջին տրամադրելով ժամանակակից ավտո-ուսուցման լաբորատորիա:

Սպիտակի պետական քոլեջը, գտնվելով Լոռվա մարզում, բացառիկ հնարավորություն է ստանում իր ուսուցման գործնական պարապմունքները ավելի արդյունավետ և գրավիչ դարձնել թե ուսանողների թե ուսուցիչների համար: Գործնական դասաժամերը ցանկացած մասնագիտական ուսուցման համար կարևորագույն մասն են կազմում: Ուսումնական վարժությունների միջոցով փորձարկելով ավտո-սարքավորումները, ուսանողները հնարավորություն կունենան նաև գնահատվելու՝   գործնականում կիրառելով իրենց գիտելիքը:

Սպիտակի պետական քոլեջը հիմնադրվել է 1994 թ. և ունի ավելի քան 6 ուսուցման մասնագիտություններ, այդ թվում տրանսպորտի կազմակերպում և տրանսպորտային միջոցների կառավարում: Իտալական ծագում ունեցող ավտո--ուսուցման սարքավորումները ապահոված լինելով համապատասխան համակարգչային ծրագրով ինչպես նաև լրացուցիչ գործիքներով ի լրումն քոլեջում գործող համակարգչային լաբորատորիայի հնարավորություն կտան ուսանողներին տեսնելու թե ինչպես է գործում ավտոմեքենան, մասնավորապես ծանոթանալու ավտոմեքենայի շարժիչի աշխատանքին: 

Ձեռքբերված ժամանակակից սարքավորումները էապես կնպաստեն քոլեջի զարգացմանը և կստեղծեն անհրաժեշտ նախապայմաններ քոլեջի համար տարածաշրջանում դառնալու  ժամանակակից և գրավիչ ՄԿՈՒ հաստատություններից մեկը՝ իրականացնելով գործնական ուսուցում ոչ միայն քոլեջի ուսանողների համար, այլև մեծահասակների՝ առաջարկելով կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ:

ՄԱԶԾ ՄԿՈՒ Ծրագիրը քոլեջին արդի սարքավորումներ տրամադրելուց բացի նաև ներգրավել է քոլեջի դասախոսական և վարչական անձնակազմին բազմաթիվ միջոցառումներին, ուղղված  մարդկային կարողությունների զարգացմանը՝ կրթական չափորոշիչների ներդրման, կրթական նորարար տեխնոլոգիաների ներկայացման և միջազգային փորձի փոխանակման ոլորտներում:

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ