Գիտակցելով որակյալ աշխատուժի կարևորությունը երկրի միջին կամ երկարաժամկետ կայուն զարգացումը ապահովելու գործընթացում` ՄԱԶԾ-ն, համագործակցելով Նորվեգիայի կառավարության, մասնավոր սեկտորի, Հայաստանի կառավարության և ակադեմիական հաստատությունների հետ, նպատակադրված էր զգալի փոփոխություններ ներմուծել` հասնելով կայուն արդյունքների և զարգացնելով Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթությունը:
Ծրագիրը սկսվեց 2006թ. մայիսին և շատ արագ վերածվեց Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության բնագավառում գործող առաջատար ծրագրի: Այսպիսով, ղեկավարվելով ընդհանուր հիմնական նպատակով, որը կայանում է երկրի նախնական և միջին կրթական համակարգը վերականգնելու և նրա կայունությունը ապահովելու մեջ, ծրագիրն իր առջև դրեց երկու հիմանական խնդիր: Խնդիրները հետևյալն են`
Այսպիսով, ծրագիրը տրամաբանորեն բաժանված է երկու բաղադրիչների, որոնցից առաջինը ներառում է ընտրված հաստատությունների վերանորոգումն ու սարգավորումների մատակարարումը, և երկրորդը, որը հիմնականում վերաբերում է նախնական և միջին կրթական հաստատությունների բնագավառում քաղաքականության զարգացմանը, մասնավորապես նոր կարողությունների վրա հիմնված կրթական համակարգի ներմուծմանը` ներառյալ ընտրված մասնագիտացումների համար կարողությունների վրա հիմնված որակավորման չափորոշիչների մշակումը և հետագա օգտագործումը, նախնական և միջին մասնագիտական կրթական առարկայական բնագավառում դասապլանների նորացումը և նոր նյութերի/դասագրքերի մշակումը, ինչպես նաև դասախոսների վերապատրաստումը ըստ նոր դասապլանների:
© 2011 ՄԶԱԾ Հայաստան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Վեբկայքը` Կարեն Բաղդասարյան



