ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ` ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ


ՔՈԼԵՋՆԵՐԸ

Այստեղ ներկայացված են այն քոլեջները, որոնք աջակցություն են ստացել ծրագրի կողմից:

Հրազդանի պետական քոլեջ

Գտնվելով Կոտայքի մարզում` Հրազդանի պետական քոլեջը, մեծ նախադրյալներ ունի վերածվելու լավագույն գիտելիքներ և հմտություններ տրամադրող քոլեջներից մեկի: Այն չորսհարկանի կառույց է` մեծ լսարաններով և գործնական դասասենյակներով, որտեղ ուսանողները կարող են ազատ կատարել իրենց փորձերը: 3600 ընդհանուր տարածքով քոլեջն ունի մոտ 400 ուսանող, որոնք գալիս են մասնագիտանալու հյուրանոցների և զբոսաշրջիկային համալիրների սպասարկում, տարրական դպրոցի դասավանդում, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ծրագրավորում, գազաֆիկացում, ջերմաէլեկտրոկայանների տեխնիկական մոնաժում և այլ մասնագիտությունների մեջ` շեշտը դնելով յուրաքանչյուր մասնագիտության գործնական կողմի վրա:

Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջ

Նոր Գեղիի պետական արդյունաբերական քոլեջը Կոտայքի մարզի ամենահայտնի քոլեջներից է: Այն ունի 416ուսանող ոչ միայն Կոտայքի մարզից, այլ նաև այլ մոտակա մարզերից, ինչպես նաև Երևանից: Քոլեջն ունի հարուստ պատմություն:

Երևանի պետական արդյունաբերական քոլեջ

Երևանի պետական արդյունաբերական քոլեջը գտնվում է Շենգավիթի շրջանում և համարվում է Հայաստանի առաջատար հաստատություններից մեկը: Քոլեջը պատրաստում է բարձրորակ մասնագետներ տնային սարքավորումների վերանորոգման, եռակցման և մեքենաների վերանորոգման մասնագիտացման բնագավառում:

Գյումրիի պետական տեխնիկական քոլեջ

Գտնվելով Գյումրիի թիվ 2 արհեստագործական ուսումնարանին կից` Գյումրիի պետական տեխնիկական քոլեջը վայելում է գրեթե նույն հարգանքը, ինչ իր հարակից ուսումնարանը: Մի քիչ տարբերվելով իր մասնագիտացումների մեջ` Գյումրիի պետական տեխնիկական քոլեջը սպասարկում է հետևյալ բնագավառները` Փոխադրումների կազմակերպում և կառավարում երկաթուղային տրանսպորտում, Փոխադրումների կազմակերպում և կառավարում մոտորային տրանսպորտում, Ավտոմատիկա, մեխանիկա և հաղորդակցում երկաթուղային տրանսպորտում,  Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում, Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ:

Գյումրիի թիվ 2 արհեստագործական ուսումնարան

Գյումրիի թիվ 2 արհեստագործական ուսումնարանը Գյումրի քաղաքի ամենահայտնի ուսումնարաններից մեկն է: Այն դասընթացներ և հմտություններ է մատուցում բազմաթիվ ժամանակակից մասնագիտացումներում, ինչպիսիք են ավտոմատիկան, մեխանիկան և կառավարումը երթուղային տրանսպորտում; հասարակական սնունդ; համակարգչային օպերատորական տեխնիկա; դերձակ-մոդելավորող և վարսավիր:


ՄԻԱՑԵՔ ՄԵԶ