ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ` ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ


ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՄԱԶԾ “Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին” ծրագիրը նախատեսված է սպասարկելու 4 նախնական և միջին մասնագիտական հաստատություններ, որոնցից մեկը գտնվում է Երևանում, իսկ մնացածը` մարզերում:

Ծրագրով նախատեսվում է բարելավել ընտրված հաստատությունների պայմանները, տրամադրել նոր սարքավորումներ և արդիականացնել կրթական համակարգի ամբողջ շղթան` սկսած հմտությունների վրա հիմնված որակավորման չափորոշիչների մշակումից, մինչև նոր մշակված առարկայական ծրագրերի հիման վրա նոր վերապատրաստման նյութերի/դասագրքերի և վերապատրաստման ծրագրերի մշակումը:

Արդ, հիմնվելով աշխատաշուկայի պահանջների վրա` Ծրագիրը նախաձեռնեց նախնական և միջին մասնագիտությունների ընտրությունը` ծրագրում ներգրավվելու համար: Այս ընտրությունը արտացոլում է աշխատաշուկայի և նախնական և միջին մասնագիտական համակարգի բնագավառում հետազոտական աշխատանքի արդյունքները: Ընտրվեցին հետևյալ չորս խումբ մասնագիտությունները, որոնք առավել պահանջարկ ունեին աշխատաշուկայում 2005թ.-ի վերջերին:

  1. Շինարարական մասնագիտություններ
  2. Արհեստագործական տեխնիկական մասնագիտություններ
  3. Գյուղատնտեսական արդյունաբերություն և սննդի վերամշակում
  4. Զբոսաշրջություն և հյուրանոցային սպասարկում

Կատարվեց կարիքների գնահատում Երևանի և հետևյալ մարզերի ավելի քան 25 քաղաքներում` Լոռի (Վանաձոր և Ալավերդի), Տավուշ (Բերդ, Իջևան և Դիլիջան), Շիրակ(Գյումրի), Արմավիր, Գեղարքունիք (Գավառ, Մարտունի, Վարդենիս), Սյունիք (Քաջարան, Կապան և Մեղրի), և Կոտայք (Հրազդան և Նոր Գեղի):

Թիրախային մասնագիտությունների ընտրությունից հետո հետազոտվեցին վերոհիշյալ մարզերը հետևյալ 3 չափանիշներով` 1. գործազրկության մակարդակը, 2. թիրախային բնակչության առկայությունը, 3. աղքատության մակարդակը: Ընտրության ընթացքում հաշվի են առնվել նաև սահմանամերձ շրջանի, այլ դոնորների և նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների առկայությունը: Արդյունքում ընտրվեցին հետևյալ մարզերը`

  • Շիրակ
  • Սյունիք
  • Կոտայք

Աշխատաշուկայի պահանջների վերլուծությունը մարզային կտրվածքով հնարավորություն է տալիս ընտրված մասնագիտությունները համատեղել ընտրված մարզի պահանջների հետ: Արդյունքում Երևանը կենտրոնացավ շինարարական մասնագիտության վրա, Շիրակը և Սյունիքը` արհեստագործական տեխնիկական մասնագիտության, իսկ Կոտայքը` գյուղատնտեսություն և հյուրանոցային սպասարկում մասնագիտությունների վրա:

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ